ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները. news.am
Իմաստնության ատամների հեռացումը բավականին տարածված պրակտիկա է, սակայն ապացույց չկա, թե այդ միջամտությունն առանց ցուցումների որքանով է արդարացի: Նեյմեգենի համալսարանի Սուրբ Ռադբոդ Ուտրեխտցու անվան բժշկական կենտրոնում (Radboud University Medical Center) իրականացված գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ թեմայով հետազոտություններ գրեթե չեն կատարվել:
Երրորդ սեղանատամները, որոնք նաեւ իմաստնության ատամ են կոչում, սովորաբար հայտնվում են 17-ից 26 տարեկանում: Քանի որ այդ ատամներն աճում են սահմանափակ տարածքում, հաճախ կարող են հենվել երկրորդ սեղանատամներին, ինչն իր հերթին կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման` ատամների արմատների վնասումից մինչեւ պարոդոնտիտ: Սակայն գիտնականները` հետազոտության առաջատար հեղինակ Հոսեյն Գեմինիայի (Hossein Ghaeminia) ղեկավարությամբ, մատնանշում են, որ դրանց հեռացման դրական հետեւանքը մեծապես կասկածելի է, միջամտությունն ավելի շատ վնաս կարող է տալ, քան` օգուտ:
Գիտնականները գրականություն են ուսումնասիրել` փնտրելով այնպիսի հետազոտություններ, որոնք հնարավորություն կտային համեմատել երրորդ սեղանատամների հեռացման կամ պահպանման երկարատեւ արդյունքները: Գիտաշխատողներին հաջողվել է ընդամենը երկու աշխատանք հայտնաբերել:
Հոսեյն Գեմինիան նշել է, որ ատամների հեռացման դեպքում կարող են ամենաանկանխատեսելի իրավիճակներ առաջանալ` վարակ, խորշիկի վնասում, նյարդերի ժամանակավոր վնասվածք, որը հանգեցնում է շուրթերի եւ այտերի զգայունության նվազման: Մի կողմից, հայտնել է նա, վաղ հասակում ատամների հեռացումից հրաժարումը կարող է հանգեցնել նրան, որ որոշ ժամանակ անց ստիպված լինեն երրորդ սեղանատամները հեռացնել արդեն ըստ ցուցման: Մյուս կողմից, այդ ցուցումները կարող են նաեւ առաջ չգալ, իսկ ավելորդ հեռացումը կարող է հանգեցնել բարդություների եւ լրացուցիչ ծախսերի: Այսպիսով` ամփոփել է գիտնականը, ատամների հեռացման մեջ ծայրաստիճան կարեւոր է անհատական մոտեցումը:
28.09.2016 Կարդացեք նաև
University of the Basque Country-ի (Իսպանիա) գիտնականները զբաղված են իմպլանտների համար նոր ծածկույթների մշակմամբ, որոնք կպայքարեն բակտերիալ վարակների դեմ (որոնք կարող են իմպլանտների անջատման հանգեցնել)...
30.12.2016
Գիտնականները պարզել են, որ ուտելուց հետո առանց շաքարի մաստակ ծամելը կարող է քայքայել ատամները: Այդ մասին հոդվածը հրապարակված է British Dental Journal պարբերականում...
07.09.2016
Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը...
15.08.2016
Ժամանակակից ատամնաբուժության թանկարժեքության պատճառով կարիեսը դարձել է հիվանդների գլխավոր գլխացավանքը: Սակայն ԱՄՆ-ի գիտնականները գտել են լուծումը...
15.08.2016
Գիտնականները որոշել են պարզել շնաձկների ատամներ աճեցնելու գենետիկական ընդունակությունները, որպեսզի ապագայում այն կիրառեն մարդկանց վրա, հայտնում է BBC-ն: Շնաձկների ատամները ամբողջ կյանքի ընթացքում վերականգնվում են...
12.08.2016
Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...
25.07.2016
ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի որակի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration) հավանություն է տվել քթի նոր ցողացրի օգտագործմանը, որը հնարավոր է օգտագործել տեղային անզգայացման համար...
17.07.2016
Հարվարդի եւ Նոթինգեմի համալսարանների գիտնականներն ատամների լիցքի նոր նյութ են մշակել, որը ոչ միայն լցնում է փտած խոռոչը, այլեւ ատամի բջիջների կիսում եւ դենտինի վերականգնում է է խթանում...
08.07.2016
Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...
10.06.2016
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...
22.04.2016
Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի...
15.04.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYEiuXxr' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ